ԱՄՆ-ում կասեցվել է խոշոր ընկերություններում պարտադիր պատվաստման կանոնը

ԱՄՆ դատարանը կասեցրել է խոշոր ընկերություններում COVID-19-ի պարտադիր պատվաստման մասին որոշումը

ԱՄՆ Հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կասեցնել երկրում խոշոր ընկերությունների աշխատակիցների COVID-19-ից պարտադիր պատվաստման կանոնը, հայտնել է դատարանը։

Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է, որ Աշխատանքի անվտանգության և առողջության վարչությունը (OSHA, ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի մաս) կարգադրել է 100-ից ավելի աշխատակից ունեցող համազգային բոլոր ընկերություններին իրենց աշխատակիցներին պատվաստել կորոնավիրուսի դեմ ոչ ուշ, քան 2022 թվականի հունվարի 4-ը:
Շաբաթ օրը Հինգերորդ շրջանային վերաքննիչ դատարանը կասեցրել է այդ որոշումը՝ պատճառաբանելով, որ առկա են «լուրջ օրենսդրական և սահմանադրական խնդիրներ»:
«Այսպիսով, մանդատը կասեցվում է մինչև այս հարցի վերաբերյալ դատարանի հետագա վճիռը»,- նշված է վճռում, որը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Տեխասի գլխավոր դատախազը, ով պարտադիր պատվաստման հակառակորդներից էր։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն