Ամուսնալուծությունից հետո Գեյթսի կինը կստանա 2 միլիարդ դոլարի արժողությամբ արժեթղթեր

Cascade Investments հիմնադրամը, որի միջոցով Microsoft-ի ղեկավարը տիրապետում է մի քանի խոշոր ընկերությունների բաժնետոմսերին և արժե 1,8 միլիարդ դոլար՝ Գեյթսը փոխանցել է կնոջը՝ Մելինդա Գեյթսին։ Bloomberg-ի տեղեկատվությամբ՝ այդ գործարքը կախված է ամուսնալուծության գործընթացի հետ։

Այսպիսով՝ Մելինդա Գեյթսը կստանա Կանադայի ազգային երկաթուղային ընկերության բաժնետոմսերը՝1,5 միլիարդ դոլար արժողությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ում ավտոդիլերի արժեթղթերը՝ 300 միլիոն դոլար արժողությամբ։ Cascade Investments հիմնադրամին մնում են 50 միլիարդ դոլար արժողությամբ ընկերությունները, ինչպես օրինակ՝ Republic Services-ը, որը զբաղվում է արտադրության թափոնների մշակմամբ, Ecolab-ը՝ ջրի մաքրման համակարգով, Deere ընկերությունը՝ գյուղատնտեսական տեխնիկայով։

Ամուսնալուծության հայտարարությունից հետո Գեյթսերն իրենց բարեգործական հիմնադրամում շարունակում են համատեղ գործունեությունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն