Անձամբ ինձ, առանց Հայաստանի Հանրապետության գոյության, տարածաշրջանում խաղաղություն պետք չէ. Արտակ Գալստյան

Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր կարծիքով փառահեղ կապիտուլյացիա ստորագրելուց հետո խոսում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին:
Չեմ կարծում, որ կգտնվի գեթ մեկ ողջախոհ անձ, որ չի ցանկանա խաղաղություն:
Խնդիրն այլ հարթության մեջ է՝
Վարչապետի աթոռը զբաղեցնողն առաջարկում է խաղաղության մի բանաձև, որտեղ չի լինելու Հայաստանի Հանրապետություն, այնպիսի խաղաղություն ինչպիսին դիցուկ Թուրքիայում էր, մինչև Աբդուլ Համիդի կողմից Հայերի կոտորածների սկսելը:
Վարչապետի աթոռը զբաղեցնողի էլեկտորատից մոտ 20.000 հայեր այսօր ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կանգնած են և ձգտում են ապրել ԱՄՆ-ում, որտեղ նույնպես չկա Հայաստանի Հանրապետություն, բայց կա խաղաղություն:
Արձանագրենք, որ այս մարդիկ գենետիկ հիշողությամբ հասկանում են, որ իրենց քվեարկությամբ ստեղծել են հիմքեր ընտրությունների կեղծման ու Հայաստանի Հանրապետության կործանման համար:
Հասկանում են, որ թուրքի հետ Հայը ցեղասպանություն կունենա, բայց խաղաղություն` ոչ ու այդ պատճառով ընտրել են ԱՄՆ:
Ընդունում եմ, որ կան խառնածիններ, որոնք նախընտրում են թուրքի հետ եղբայրություն և խաղաղություն` առանց Հայաստանի Հանրապետության գոյության: Դե ինչ, դա էլ նրանց իրավունքն է, ավելին նրանք ունեն հոյակապ ընտրության իրավունք իրենց մանկական երազանքի իրագործման համար:
Ինչպես գիտեք, այսօր տեղի է ունեցել Երևան — Ստամբուլ առաջին թռիչքը, տոմսի արժեքը 40.000 դրամ: Թուրքի հետ եղբայրություն երազողները կարող են օգտվել վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից տրված այս հնարավորությունից և մեկնել Թուրքիա` մշտական բնակության:
Ի դեպ, Երևան — Ստամբուլ թռիչքի տոմսերում, չի հաշվարկվում օդի համար գործող 10 000 ՀՀ դրամ հարկը: Սա, կարծում եմ, պատահական չէ։ Հավանաբար կազմակերպողները հասկացել են, որ Թուքիա մշտական բնակության մեկնող և թուրքին եղբայր անվանող մարդը չի կարող շնչել Հայոց օդը, իսկ հարկման ենթակա է միայն մեր Հայկական օդը:
Այստեղ է, որ ոչ խառնածին Հայերը, պետք է կողմնորոշվեն. արդյո՞ք մեզ պետք է խաղաղություն, որտեղ չկան Հայաստանի Հանրապետությունը և Հայերը:
Անձամբ ինձ, առանց Հայաստանի Հանրապետության գոյության, տարածաշրջանում խաղաղություն պետք չէ։ Եթե չպիտի լինենք մենք, ապա չեն լինի նաև մեզ կործանել ցանկացողները։ Հայոց հողը պետք է վառվի նրանց ոտքերի տակ։ Մենք կմնանք և այն կվառվի Աստծո կամոք:
Արտակ Գալստյան
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն