Անհրաժեշտ է պատրաստ լինել Չինաստանի դեմ պատերազմին. Թայվանի արտգործնախարար

Թայվանի արտգործնախարարը կոչ է արել պատրաստ լինել Չինաստանի դեմ պատերազմին։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել CNN-ի հետ հարցազրույցում։

— Մենք չենք կարող նախահարձակ լինել և վտանգել մեր երկիրը, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Երբ Չինաստանի կառավարությունը հայտարարում է, թե չի հրաժարվում ուժի գործադրումից և զորավարժություններ է անցկացնում Թայվանի հարակից տարածքներում, մեզ մնում է միայն տեսնել իրականությունը,- ընդգծել է նա։

Թայվանի արտգործնախարարի խոսքերով՝ ինքը հանգիստ է ընդունում Չինաստանի քննադատությունն իր հասցեին։ Բացի այդ՝ պատիվ է համարում լինել կոմունիստական իշխանությունների թիրախում։

— Չինական իշխանությունը չի հանդուրժում ճշմարտությունը: Եթե նրանք շարունակեն հետապնդել ինձ ողջ կյանքում` ես նույնիսկ չեմ անհանգստանա, — ընդգծել է նա:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն