ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ:
ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին:

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 71, «Հայաստան» դաշինքը` 29, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն