Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորը համացանցում հայհոյանք և սպառնալիք է տարածում

Արցախի ԱԺ «ընդդիմադիր» «Ադրարություն» կուսակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ամենօրյա ռեժիմով հայհոյանքներ, վիրավորանքներ և սպառնալիքներ է գրում։ Նշենք, որ «Արդարություն» կուսակցությունը 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների ժամանակ սատարում էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։

Վերջին գրառման մեջ Հովհաննիսյանը մասնավորապես սպառնալիքներ և հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել ոմն Արմանի հասցեին` սպառնալով պոկել նրա ականջները։

Հայաստանի իշխանություններին քրոնիկ կերպով քննադատող արցախյան «ընդդիմադիրները» կարծես թե և՛ իրենց վարքագծով, և՛ իրենց բառապաշարով վաղուց անցել են ՀՀ իշխանավորներին։

Տեսնես ի՞նչ է սովորելու այսպիսի պաշտոնյայից արցախցի երեխան։

Նշենք նաև, որ Հովհաննիսյանի հայհոյախառն գրառումները կանոնավոր կերպով արտատպվում են artsakhilratvakan.am կայքում։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն