Արքայազն Հարրին դատարան է դիմել

Բրիտանացի լրագրողները ցանկանում էին ապացուցել, որ արքայազն Հարրի հայրը Ջեյմս Հյուիթն է, որպեսզի նրան «վտարեն» թագավորական ընտանիքից: Այս մասին հայտարարել է արքայազնը և դիմել է դատարան։

Նա դարձել է թագավորական ընտանիքի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով ցուցմունք է տվել և հարցաքննվել բաց դատարանում վերջին 130 տարվա ընթացքում:

Հարրին դատի է տվել Mirror Group թերթերին (MGN), որը տվյալներ է ձեռք բերել անօրինական միջոցներով, նաև կոտրելով ձայնային փոստը:

Իր հայտարարության մեջ Հարրին ասել է. «Բազմաթիվ թերթեր լուրեր էին տարածել, որ իմ կենսաբանական հայրը Ջեյմս Հյուիթն է, մի մարդ, որի հետ մայրս հարաբերություններ է ունեցել իմ ծնվելուց հետո: Այս հոդվածի և դրան նման այլ հոդվածների հրապարակման ժամանակ ես իրականում տեղյակ չէի, որ մայրս չի հանդիպել մայոր Հյուիթին մինչև իմ ծնվելը: Այս ժամանակագրության մասին ես իմացա միայն 2014 թվականին։

«Այն ժամանակ նման պատմություններն ինձ համար շատ վնասակար և իրական էին թվում: Նրանք վիրավորական էին, ստոր և դաժան: Ես միշտ կասկածի տակ էի դնում պատմությունների հիմքում ընկած դրդապատճառները: Արդյո՞ք թերթերը ցանկանում էին կասկածներ առաջացնել հանրության մեջ, որպեսզի ես վտարվեմ թագավորական ընտանիքից»:

Երեքշաբթի առավոտյան Հարրին ժամանել է Գերագույն դատարան: Նա դուրս է եկել սև ամենագնացից Լոնդոնի կենտրոնում տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին։

Երբ Հարրիի փաստաբան Դեյվիդ Շերբորնը հարցրեց նրան,  թե ինչպես դիմի, Հարրին հայտնեց, որ կյանքում առաջին անգամ կցանկանար, որ իրեն դիմեն  «Ձերդ թագավորական մեծություն Արքայազն Հարի»։

Իր իսկ վկայության ցուցմունքի հակիրճ ամփոփումից հետո MGN-ի փաստաբան Էնդրյու Գրինը սկսել է խաչաձև հարցաքննությունը, որի գործընթացը պետք է շարունակվի չորեքշաբթի օրը:

Հայտնի իրավաբանական ամսագրի կողմից Գրինը նկարագրվել է որպես «գազան դատարանում»։

Հարրին երեկ պետք է մասնակցեր դատական նիստին, բայց չէր ներկայացել, քանի որ նա նշում էր իր դստեր երկրորդ տարեդարձը Կալիֆորնիայում։ Արդյունքում նա իրավամբ արժանացել է «զարմացած» դատավորի նկատողությանը:

Այնուամենայնիվ, Հարրիի բացակայության պայմաններում նրա փաստաբանը ներկայացրեց գործը՝ պնդելով, որ արքայազնը համակարգված հետապնդման առարկա է եղել MGN-ում աշխատող լրագրողների և քննիչների համար, ինչը հանգեցրել է նաև  մտերիմների հետ հարաբերությունների խզման, քանի որ նա սխալմամբ կասկածում էր, որ մտերիմ ընկերները հետախուզական տեղեկություններ են հաղորդում թերթերին:

Շերբորնը նաև պնդեց, որ MGN-ն հսկել է Հարրիի մորը՝ Դիանային, ինչի հետևանքով նա դարձել էր պարանոիդ և մեկուսացված:

Այսօր արքայազնը ներկայացել է դատարան և ցուցմունք է տվել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն