Արտակ Գալստյանի դեմ Աղավնոյի գործով քրեական հետապնդումը դադարեցվեց

«Հանրային Ձայն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Արտակ Գալստյանի դեմ հարուցված բազմաթիվ քրեական գործերից մեկը` Աղավնոյի գործը կարճվել է։
Հիշեցնենք, որ «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալսյանը և պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը Արցախի Աղավնո և Բերձոր գյուղերի բնակիչներին հորդորել էին այրել իրենց տները` թշնամուն չթողնելու համար, իսկ առաջին երկու այրող հայերին նվիրել էին տներ` մեկը Սեմյոնովկա գյուղում, մյուսը` Գորիս քաղաքում։
Ութ ամիս քննությունից հետո Քննչական կոմիտեն հսկող դատախազին միջնորդել է այս գործով  դադարեցնել Արտակ Գալստյանի հետապնդումը։
2023 թվականի դեկտեմբերի 12-ին հսկող դատախազը որոշում է կայացրել Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, վերջինիս կողմից հանրորեն վտանգավոր որևիցէ արարք չկատարելու հիմքով։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն