Արտակ Գալստյանի կինը հրավիրվել է ՀՀ ՔԿ. արդյո՞ք նրան կկալանավորեն։

Այսօր, 07.06.2023թ-ին, վկայի կարգավիճակով Արտակ Գալստյանի կինը հրավիրվել է՝ ՀՀ Քննչական կոմիտե։ Այս պահին տիկին Գալստյանը շենքում է, փաստաբանները եւս։ Արտակ Գալստյանի տունն այսօր եւս խուզարկել են։
Այս մասին հայտնում է «Հանրային Ձայն» լրատվական ծառայությունը։
«Փաստարկ» լրատվականի աղբյուրը հայտնեց, որ Արտակ Գալստյանի տան խուզարկությունը սկսվել է առավոտյան, իսկ  Վեներա Գալստյանին ՀՀ ՔԿ են հրավիրել խուզարկությունն ավարտելուց հետո` 20:20: Աղբյուրը կասկած հայտնեց, որ շատ հնարավոր է տիկին Գալստյանին  նույնպես կալանավորեն, որպեսզի հոգեբանական ճնշում գործադրեն Արտակ Գալստյանի վրա։
Նշենք, որ 01.06.2023-ին Լարսի անցակետում ձերբակալվել է նաև Արտակ Գալստյանի որդին` Հայկ Գալստյանը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն