Երեկ՝ մայիսի 12-ին ժամը 23։15-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածի սկզբնամասում՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի վարորդ Ստեփան Ասոյանի հետ մարել են ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը։
Ըստ նախնակման տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ կատարելուց հետո։
Մանրամասները` սկզբնաղբյուրում։