Ինչու է Արայիկ Հարությունյանը շտապում Երեւան

Հենց այս պահին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի`4 մեքենայից բաղկացած ավտոշարասյունն ուղեւորվում է դեպի Երեւան։

“Փաստարկ” լրատվականը կապ հաստատեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Վահրամ Պողոսյանի հետ` ճշտելու համար Հարությունյանի այցի նպատակը եւ թե ում հետ է նա հանդիպելու Երեւանում։ Պողոսյանն արձագանքեց, որ լիազորված չէ պատասխանել այդ հարցերին։ Նա խորհուրդ տվեց կապ հաստատել ԱՀ նախագահի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանի հետ։ Վերջինս չպատասխանեց մեր համառ զանգերին։

Արդյոք Հարությունյանի այցը կապ ունի Սյունիքում եւ Գեղարքունիքում թշնամու առաջխաղացման եւ մեծաթիվ զորքի կուտակման հետ։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություններից առաջ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ կստորագրի Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ցանկացած  փաստաթղթի տակ` առանց ստորակետի փոփոխության։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն