Աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:

Այս խեղկատակի պատճառով աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:
ԱՄՆ պետդեպը քիչ առաջ պահանջեց ՌԴ դեսպանին լքել երկիրը,Ուկրաինայում տարհանում են ԱՄՆ դիվանագետներին իրենց ընտանիքներով,զորքերի մեծաթիվ կուտակում ռուս-ուկրաինական սահմանին ու էս ամենը մի խեղկատակի դիտավորությամբ,քանի որ արևմտյան կուռատորները հենց նրա ձեռքով եփեցին այս արյունոտ ճաշը:
Պատմությունը ցույց է տալիս,որ խեղկատակ,քաղաքականության հետ կապ չունեցող անձինք լավ օգտագործվում են,բայց նաև պատմությունը ցույց է տալիս ,որ նման խեղկատակները շատ վատ վերջ են ունենում,ցավոք այդ վատ վերջի մեջով անցնում է նաև նրանց ընտրած և իշխանության բերած ժողովուրդը:
Ուկրաինան ԱՄՆ և արևմուտքի կապրիզներն ու ամբիցիաները բավարարելու համար կարող է վերջնական կործանել ինքն իրեն:
Իսկ կսկսվի մեծ պատերազմ,թե ոչ կիմանանք մոտ ժամանակներս,բայց մի բան ակնհայտ է,մի բերեք խեղկատակներին և նստացրեք գահին,նրանք ձեզ կործանելու են:
Իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ռեֆորմիստների» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:
https://www.facebook.com/BabayanVahan2022/posts/116491750919892
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն