Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ արդեն նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:
Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում:
ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել spokesperson@mfa.am էլեկտրոնային հասցեով:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն