«Այո՛, ես այդ թուղթը ստորագրելու՛ եմ». Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագերլու էՀայաստանի տարածքները թշնամուն տալու մասին փաստաթուղթը

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի ժ/պ պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը խոսեց հրապարակված և մեծ աղմուկ բարձրացրած փաստաթղթի մասին։

«Այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ». Հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և խոսքն ընմիջելով երկար նայեց սրահում նստած անձանց`պարզելու համար, թե որևէ մեկը դե՞մ է իր այդ մտքին, թե ոչ։

Նշենք, որ սրահում նստած ոչ մի պաշտոնյա չընդդիմացավ Հայաստանի տարածքները ստորագրությամբ թշնամուն տալու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Փաշինյանը նաև իր զայրույթն արտահայտեց, թե` հրապարակում են մի փաստաթուղթ, որի 75%-ը սևով փակված է։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱԽՔ-ն հրապարակել էր գաղտնի փաստաթուղթ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ, որի 90% -ը ծածկած էր սևով։

Հավելենք նաև, որ Կառավարության նիստին ներկա չէր ՀՀ ԱԳՆ նախարար Արա Այվազյանը, ով ժամերի ընթացքում հրաժարական է ներկայացնելու, քանի-որ Նիկոլ Փաշինյանը բանակցությունները վարում է միանձնյա, առանց տեղեկացնելու և քննարկելու ԱԳՆ-ի հետ։

Մանրամասները` տեսանյութում.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն