Այժմ սկսում են փորձարկումների 2–րդ փուլը երեխաների վրա. ակադեմիկոս

Հայտի վիրուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վ.Զվերևը ՝ երեխաների պատվաստման մասին (հատված 2021թ․սեպտեմբերի 26–ի հարցազրույցից)
«Ես ձեռք չէի տա երեխաներին: Այժմ սկսում են փորձարկումների 2-րդ փուլը երեխաների վրա։ Ես կարծում եմ, որ, դեռևս, դա բացարձակ պետք չէ անել։ Երեխաները թեթև են տանում հիվանդությունը։ Որոշները հիվանդանում են, այո՛, որոշները հիվանդանում են ծանր, այո՛, որոշներն անգամ մահանում են։ Ամեն ինչ պատահում է, բայց ծանր հիվանդանում և մահանում են այն երեխաները, որոնց ոչ մի պատվաստում չի կարելի անել։ Դա այն երեխաներն են, որոնք ունեն ծանր քրոնիկական հիվանդություններ՝ օնկոլոգիական, աուտոիմուն, ծանր շաքարային դիաբետ։
Դժվար է պատվաստել բոլոր այն վարակներից, որոնց դեմ վաղուց արդեն բոլորին պատվաստում ենք։ Այժմ սկսել երեխաներին պատվաստել, դա իմ կարծիքով պետք չէ, քանի որ, եթե մեր խնդիրն է պատվաստել բնակչության 90%–ը, ապա այդ փաստարկը, որ երեխաները հանդիսանում են վարակը տարածող՝ չի աշխատում։ ՌԴ մարզերից մեկում արված հետազոտությունը ցույց է տվել, որ արդեն իսկ հիվանդացել է երեխաների 70%–ը։ Իմ կարծիքով այլ մարզերում նույնն է իրավիճակը։ Ես ինչքան դեպքեր գիտեմ, որ երեխաները հիվանդացել են, նրանք բոլորը հիվանդությունն անցկացրել են առանց ախտանշանների։
Հիշու՞մ եք 1 տարի առաջ, երբ այս ամենը նոր էր սկսվում, Պետրոզավոդսկի մանկական ճամբարում մի տղայի մոտ հայտնաբերեցին կորոնավիրուսային վարակ, այնուհետև պարզվեց, որ 5-6 երեխայի մոտ թեստը տվեց նույնպես դրական արդյունք։ Ճամբարը փակեցին կարանտինի, լրատվամիջոցներն աղմուկ բարձրացրեցին, որ բռնկում է։ Այդ ժամանակ ես ուղիղ եթերում էի, կանչեցին բժշկին, հարցրեցի․ «որևէ մեկը հիվա՞նդ է, որևէ մեկը ջերմություն ունի՞, որևէ մեկը ախտանշաններ ունի՞»։ Պատասխանեց, որ ոչ, ուղղակի հայտնաբերել են վարակը։ Եվ ինչ՞։ Նրանք միմյանց են փոխանցել վարակը մեկ շաբաթ, ոչ ոք չի հիվանդացել։ Անգամ ջերմություն չեն ունեցել։
Դրա համար, ինչու՞ ձեռք տալ երեխաներին, ես չգիտեմ։ Այդ վիրուսը նրանք, փառք Աստծո, ինքնուրույն հաղթահարում են»։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն