Ազգային ինքնասպանության քրոնիկոնը կամ Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան».
Փաստեր.
Հայաստանի իշխանությունները
Հայաստանը չի հավակնում իր հարեւանների ոչ մի տարածքի, մենք խաղաղություն ենք ուզում:
…
Ադրբեջանի իշխանությունները
Ներկայիս Հայաստանի ամբողջ տարածքն այն հողերն են, որը պատկանում է ադրբեջանցիներին, և նրանք կվերադառնան այնտեղ։
…
Հայաստանի իշխանությունները
Կարծում ենք, որ Գորիս — Կապան ճանապարհի Էյվազլի և Չայզամի գյուղերի մոտ գտնվող հատվածը պատկանում է Ադրբեջանին։ …
Ադրբեջանի իշխանությունները
Չկա ու չկա հայկական Երևանը, Վարդնիսը, Սյունիքը, կան միայն ադրբեջանական Էրիվանը, Բասարգեչարը, Զանգեզուրը, դրանք բուն ադրբեջանական հողեր են, և ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ։
…
Հայաստանի իշխանությունները
Պետք է հանգենք այն եզրակացության, որ մեր բանակը լինելու է պայմանագրային և պաշտպանական։
…
Ադրբեջանի իշխանությունները
Միայն անցած տարվա ընթացքում ադրբեջանական բանակը Հայաստանի սահմանների մոտ անցկացրել է քսանից ավելի հարձակողական վարժանք, Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն: Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերը պարբերաբար գնդակոծում են հայկական կողմը: Հայերի կողմից, խաղաղ բնակչություն թվում ,կան զոհեր և վիրավորներ:
…
Հայաստանի իշխանությունները
Հայաստանն Արցախի հարցում նախապայմաններ չի դնում Ադրբեջանի առաջ: Ոչ մի խոսք չկա Արցախի օկուպացված տարածքների վերադարձի կամ Արցախի անկախ կարգավիճակի անձեռնմխելիության մասին, ընդհակառակը, ակնարկներ կան ողջ Արցախի օրինական զիջման հնարավորության մասին Ադրբեջանի օկուպացիոն իշխանություններին։
…
Ադրբեջանի իշխանությունները
Ադրբեջանը զենքի ուժով լուծեց Ղարաբաղի հարցը, թեման փակված է, անջատականներին կա՛մ պետք է ոչնչացնել, կա՛մ վտարել Ղարաբաղից:
…
Հայաստանի իշխանությունները
Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների ապաշրջափակել հաղորդակցությունները։
…
Ադրբեջանի իշխանությունները
Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին տրամադրել վերազգային միջանցք Զանգեզուրի տարածքով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ հաղորդակցության համար։
…
Հայաստանի իշխանությունները
Մենք մարդասիրական պարտավորություն ենք համարում անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և բռնության ենթարկված ադրբեջանցիներին, և Հայաստանի իշխանությունները բոլորին վերադարձրել են։
…
Ադրբեջանի իշխանությունները
Բոլոր հայերը, ովքեր այժմ գտնվում են Ադրբեջանում, ռազմագերի չեն, այլ ահաբեկիչներ են, և նրանց դատելու են։
…
Հայաստանի իշխանությունները
Մենք հարեւաններ ենք և չենք պատկերացնում, թե ինչպես կարելի է վիճել և կռվել հարևանների հետ, մենք պետք է ապրենք խաղաղության և բարեկեցության մեջ։
…
Ադրբեջանի իշխանությունները
Հայերին ծնկի ենք բերել, հայերը խայտառակ ազգ են, եթե հայը փորձի ուժեղանալ, երկաթե բռունցքով կկործանենք:
…շարունակելի.
Երեկ իրականացվեց հետպատերազմյան առաջին ուղիղ չվերթը Երևանից Ստամբուլ։
Թուրքերը Ստամբուլում հայերին հանդիպել են ծաղիկներով (դե, բոլորս էլ գիտենք թուրքական դիվանագիտության հոգեբանական հմտության մասին)
Ինչպես շատ դիպուկ ասաց Արմինե Ադիբեկյանը.- Ապուշներ, սրանք ոչ թե ծաղիկներ էին, այլ անասունների խոտ, որը վաղ թե ուշ տանելու են սպանդի։