ԱԺ նախագահի երեք թեկնածու. Ալեն Սիմոնյանը ստանձնեց պաշտոնը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել  71 պատգամավոր: Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել:

Նույն պաշտոնի համար «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր կալանավայրում գտնվող, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ ունեմ»-ը`  Արթուր Սարգսյանինը, ով նույնպես կալանավորված է։

Եվ քանի-որ ընդդիմությունը բոյկոտել էր սույն քվեարկությունը, վերջին երկու թեկնածուները ստացել են զրոյական ձայն։

Այսպիսով, նիստը վարող Կնյազ Հասանովը ողջագուրվելով շնորհավորեց Ալեն Սիմոնյանին` ստանձնած պաշտոնի կապակցությամբ։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն