ԲԱՅՑ Ի՞ՆՉ ԵՆ ԱՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԸ ՄԵԶ. Արգիշտի Քյարամյանի հարցը Արտակ Գալստյանին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստարկ» լրատվականին հաջողվել է էքսկլյուիվ հարցազրույց վերցնել «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու, իրավապաշտպան Արտակ Գալստյանից, ով տևակա ժամանակ գտնվում է Նուբարաշե ՔԿՀ-ում։

Նախ մենք հետաքրքրվեցինք Գալստյանի առողջական վիճակով.

Պարոն Գալստյան, շնորհակալ եմ, որ համաձայնվեցիք մեզ հարցազրույց տալ։ Ուրախ եմ Ձեզ առույգ և էներգիայով լի տեսնելու համար։ Ինչպե՞ս են Ձեզ վերաբերվում կալանավայրում, ի՞նչ առողջական վիճակում եք, ինչպիսի՞ն են այստեղ սնունդը, սանիտարահիգիենիկ պայմանները։

Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք իմ առողջությամբ, կեցության պայմաններով։ Առողջականս լավ է, գոհ եմ այստեղի բուժանձնակազմի վերաբերմունքից։ Նորմալ վերաբերմունք է նաև ադմինիստրացիայի և աշխատակիցների կողմից։ Սնունդը բավարար է, չեմ դժգոհում։ Այսօր Արցախի բնակչությունը` հղիները, երեխաները, ծերերը, շրջափակման մեջ գտնվելով, այդ սննդից էլ են զրկված։ Սնունդը կուլ չի էլ գնում։

Ձեր ընտանիքի բոլոր անդամները ենթարկվում են բռնաճհնշումների, բոլորը կալանավորված են և գտնվում են անազատության մեջ։ Միևնույն ժամանակ, բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, օլիգարխներ վայելում են իրենց ազատ կյանքը, թեև Նիկոլ Փաշինյանը նրանց բազմիցս բանավոր մեղադրանքներ էր առաջադրել։

Այդ ի՞նչ եք արել Ձեր ընթանիքի բոլոր անդամներով, որ ավելի սարսափելի է, քան ազատության մեջ գտնվող մյուս «հետապնդվողների» արածն է։

 Համոզված եմ, որ բոլորի համար է պարզ, որ ես և իմ ընտանիքը այս իշխանությունների կողմից ենթարկվում ենք հետապնդման իմ քաղաքական գործունեության պատճառով։ Ես, իմ համախոհների հետ միասին, ստեղծել եմ հակաթուրքական դաշինք, հիմնադրել եմ «Հանրային Ձայն» կուսակցությունը, որի նպատակն է գալ իշխանության` Հայաստանը թուրքակա լծից ազատագրելու, թուրքերից մաքրելու, հայերին իրենց հայրենիք վերադարձնելու և մեր երկիրը նորից հզոր դարձնելու համար։

Պատահական չէ, որ ինձ խոշտանգելիս ՔԿՀ պետ Արգիշտի Քյարամյանն ինձ հարց տվեց. «Բայց ի՞նչ են արել թուրքերը մեզ, որ ուզում ես նրանց քշել Հայաստանից, ստեղծել ես հակաթուրքական դաշինք»։

Ինձ նաև առաջարկվել է հետ կանգնել իմ մտադրություններից, չմասնակցել երկու օրից անցկացվող Երևանի ավագանու ընտրություններին։ համաձայնվելու դեպքում բաց կթողներին ընտանիքիս անդամներին։

Ես շատ լավ եմ գիտակցում, թե ինչ հոգեբանական ճնշումներ են կիրառվում կնոջս` Վեներա Գալստյանի, ընտանիքիս մյուս բոլոր անդամների նկատմամբ, բայց մի բան հստակ հայտարարում եմ. Եթե ես գնամ այս համակարգին ընդառաջ ու համաձայնվեմ նրանց առաջադրած պայմաններին, իսկ ընտանիքս դուրս բերվի կալանավայրերից, ապա նրանք կլինեն առավել վտանգված, քանզի իմ երկիրը լցվում է թշնամի թուրքերով, ադրբեջանցիներով։ Իսկ թուրքը ծրագրել է ոչ մի հայ կենդանի չթողնել, մեզ բնաջնջել ու հայրենազուրկ դարձնել։ Իմ ընտանիքը լավ գիտի ինձ, իմ վերաբերմունքը հայրենի հողիս ու ազգիս։ Ես համոզված եմ, որ նրանք համաձայ են իմ որոշման հետ` ոչ մի զիջում, ոչ մի փոխհամաձայնություն։ Ի վերջո, հայի տեսակն է հաղթելու։

Ինչպես տեղեկացանք, նոր քրեական վարույթ են հարուցում Ձեր, Վարդան Ղուկասյանի և Սուսաննա Սարգսյանի նկատմամբ։ Ինչի՞ մասին է խոսքը։

Ինչպես և բոլոր նախկին մեղադրանքները, սա էլ շինծու, անհիմն ու զավեշտալի մեղադրանք է։

Ըստ մեղադրանքի տեքստի` մենք հիմնադրել ենք «Հանրային Ձայն» կուսակցությունը, որպեսզի ապօրինի ձևով ընտրությունների միջոցով գանք իշխանության։ Զավեշտը կայանում է նրանում, որ բոլոր կուսակցությունները հիմնադրվում են իշխանության գալու նպատակով։ Ի՞նչն է այդտեղ ապօրինի։

Բացի այդ, կուսակցությունը հիմնադրվել է ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների հիման վրա։ Կուսակցության հիմնադրումը հաստատել է ՀՀ Արդարադատության նախարարությունը, այն ստուգվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։ Կուսակցության հիմնադիր ժողովին մասնալցել է 1700 մարդ, որից 380-ը պատվիրակներ։

Եթե կուսակցության հիմնադրումը համարվում է ապօրինի, ապա միաժամանակ մեղադրանքներ պիտի առաջադրվեն նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին և արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։ Ինչպես տեսնում եք, նրանց մեղադրանք չի առաջադրվում և նրանք շարունակում են պաշտոնավարել։ Հետևաբար «Հանրայի Ձայն» կուսակցությունը գործում է ամբողջությամբ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և չի իրականացնում որևէ ապօրինի գործունեություն։

Բոլորիս անհանգստացնող պրոցես է ընթանում Արցախի շուրջ։ Պարոն Գալստյան, ինչու՞ չի ստացվում բացել Լաչինի միջանցքը և կենսական անհրաժեշտության ապրանք հասցնել մեր հայրենակիցներին։

Լաչինի միջանցքը չի բացվում Նիկոլի ու Ալիևի պայմանավորվածության պատճառով։ Նրանք համաձայնեցված անում են ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանն ու Արցախի նոր իշխանությունը չկարողանան բացել ճանապարհը։ Բայց, կարծում եմ, որ Ռուսաստանն ի վերջո կբացի Լաչինի միջանցքը։

Իսկ ինչու՞ են մարդիկ այսօր ակտիվ հակառուսական քարոզչություն անում մեր երկրում, այն պարագայում, երբ ռուսական խաղաղապահները կանգնած են Լաչինի միջանցքում, Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են և մեր երկիրը գտնվում է ռուսական ազդեցության գոտում։ Արդյո՞ք Ռուսաստանի հետ թշնամանալով, մենք չենք հայտնվի թուրքական ծուղակում։

Մենք ստեղծել ենք պրոհայկական և հակաթուրքական դաշինք, որի նպատակն է կոնսոլիդացնել մեր ազգի բոլոր ուժերը` հանուն մեր հայրենիքի և ազգի պաշտպանության ու հզորացման։ Եվ ես ուզում եմ, որ մեր բոլոր քաղաքացիներն իմ խոսքերը դիտարկեն զուն պրոհայկական տեսանկյունից։

Տեղին է նշել, որ չեմ համաձայնվում հակառուսական քարոզով զբաղվող անձանց մոտեցումների հետ։ Մեր քաղաքացիները թող հիշեն 1878 թվականին տեղի ունեցած Բեռլինի կոնգրեսը, որտեղ Եվրոպական երկրներ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ավստրո-Հունգարիան Ռուսաստանին դուրս հանեցին Արևմտյան Հայաստանից, իսկ իրենք երաշխավոր կանգնեցին այնտեղ ապրող հայերի կյանքին, գույքին և անվտանգությանը։ Ուղիղ մեկ տարի անց Սուլթան Համիդը սկսեց հայերի ջարդերը։ Այդ ժամանակ հայերը դիմեցին եվրոպական երկրներին, խնդրելով կատարել իրենց երաշխավորությունը և եվրոպայից ստացան պատասխան, որ անգլիական նավերը չեն կարող նավարկել հայկական լեռների գագաթներին։

Մենք ընդունում ենք, որ եվրոպական նավերը հայկական լեռների գագաթներին չեն կարող նավարկել ի տարբերություն ռուսական բանակի, որը շուրջ 30 տարի անխոչընդոտ պահում է հայ-թուրքական սահմանը։

Հիշենք նաև Վրաստանի դեպքերը, երբ ամբողջ Եվրոպան ու Ամերիկան երաշխավորեցին Սահակաշվիլու հարձակումը Օսետիայի վրա։ Արդյունքում, 3 օր հետո ռուսական տանկերը մտան Թբիլիսի։ Այդ ժամանակ էլ Եվրոպան ու ԱՄՆ-ն դատապարտումից առաջ չգնացին, իսկ Վրաստանը ժամանակի ընթացքում վերածվեց թուրքական վիլայեթի։

Նույնն այսօր կատարվում է Ուկրաինայում։

Ես հասկանում եմ հակառուսական մոտեցում ունեցող մեր քաղաքացիների վրդովմունքը, բայց որպես այդ հարաբերություններին ներսից ծանոթ մարդ, ես կոչ եմ անում նրանց զերծ մնալ հակառուսական քարոզչությունից. դա լի է վտանգներով մեր բոլորի հայրենիք Հայաստանի ու մեր ազգի գոյության համար։

Բայց չէ՞ որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար քննադատում և վիրավորում են մեր երկրի առաջին դեմքերին։ Ինչպե՞ս պետք է դրան արձագանքենք։

 Այն, ինչ կատարվում է այսօր հայ-ռուսական հարաբերություններում` ընթանում է Նյոտոնի օրենքի համաձայն` ազդեցություն – հակազդեցություն։ Մենք չենք կարող պահանջել բարյացակամ վերաբերմունք ու պաշտպանություն մի երկիրց, որին սիստեմատիկաբար հայհոյում ու վիրավորում ենք։

Չմոռանանք, որ Սան Ստեֆանոյում առաջին անգամ հայկական հարցը բարձրացրել է Ռուսաստանը։

Մեր երկրի շահը պահանջում է հավասարակշիռ և ադեկվատ վարք նաև միջազգային հարաբերություններում։

Ինձ հարցրեցիք Արցախի հարցի և Լաչինի միջանցքի բացման մասին։ Համոզված եմ, որ այդ հարցերի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Մեր հայրենակիցների կյանքի ու անվտանգության հարցերը նրանց ձեռքում են։ Որքա՞ն անհեռատես պետք է լինենք մենք, որ մեր վարքով փորձենք մեր հայրենակիցներին անօգնական ու անպաշտպան թողնել։

Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Ի՞նչ կոչով կդիմեք ընտրողներին։

Ընտրողը պետք է հասկանա, որ եթե ինչ-ինչ պատճառներով հայերն ընտրեն ՔՊ-ին, ապա դա նույնն է, որ Արցախը ճանաչեն Ադրբեջան, ուրանան Հայոց Ցեղասպանությունը, Հայաստանը դարձնեն թուրքական վիլայեթ։

ՔՊ-ի ու իր արբանյակների հաղթանակի դեպքում, եթե հայը փորձի դեմ արտահայտվել թրքացմանը, ապա նա և իր ընտանիքը կարճ ժամանակում կկալանավորվեն և կխոշտանգվեն` ինչպես ես և իմ ընտանիքը։

Եթե հայն ընտրի ՔՊ-ին, ապա նա կքվեարկի իր ու իր ընտանիքի կալանավորման և խոշտանգման օգտին։

Ոչ մի իրական հայ այդ ճակատագրից, ցավոք, չի կարողանալու խուսափել։

Ուզում եմ, որ սեպտեմբերի 17-ին ընտրության գնացող բոլոր քաղաքացիները գիտակցեն մոտալուտ վտանգի իրական լինելը, ականջալուր լինեն խոսքերիս և իրենք իրենց ընտրությամբ պաշտպանեն իրենց ընտանիքներն ու մեր երկիրը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն