Բրիտանիան, Դանիան, Լատվիան, Լեհաստանը և Խորվաթիան թույլատրել են իրենց քաղաքացիներին մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին

Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Բրիտանիան, Դանիան, Լատվիան, Լեհաստանը և Խորվաթիան թույլատրել են իրենց քաղաքացիներին մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին, Ֆրանսիայի օտարերկրյա լեգեոնի հրամանատարությունը նախատեսում է էթնիկ ուկրաինացի զինվորականներ ուղարկել Կիևի ռեժիմին օգնելու համար:

Ընդամենը անցյալ շաբաթ Խորվաթիայից մոտ 200 վարձկաններ ժամանել են Լեհաստանով և միացել Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող ազգայնական գումարտակին, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից և հավելել, որ այսօր զանգահարել են Խորվաթիայի ռազմական կցորդին:

Խորվաթիայի ռազմական կցորդին մատնանշվել է Խորվաթիայի քաղաքացի Դենիս Շելերի անօրինական գործունեությունը, որը մասնակցել է 2015 թվականին Դոնբասի մարտերին և ստեղծել խորվաթ վարձկանների ջոկատներ՝ Ուկրաինա ուղարկելու համար։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն