Չինացի գիտնականը նախազգուշացնում է նոր մահացու վիրուսի հնարավոր առաջացման մասին

Մարդկությունը, անշուշտ, ապագայում նոր վիրուսի առջև կկանգնի, և անհրաժեշտ է մշակել հակաքայլեր, — գիտության միջազգային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնի (ԳԿԿ) ղեկավար Գաո Ֆուն:

«Աշխարհը կանգնած է ոչ միայն կորոնավիրուսային համաճարակի առաջ, այլև մի շարք այլ խնդիրների, ինչպիսին է ինֆոդեմիան», — նշել է մասնագետը:
Գաո Ֆուն ընդգծել է, որ ապագայում աշխարհը կկանգնի այսպես կոչված «X վիրուսի» դեմ, որի բնութագրերը դեռ անհայտ են և որոնք կարող են առաջանալ ցանկացած վայրում և ցանկացած պահի:
«Մարդկության ապագայի համար անհրաժեշտ է համատեղ աշխատել: Այս կապակցությամբ ես առաջարկում եմ «չորս C» սկզբունքը ՝ համագործակցություն, մրցակցություն, հաղորդակցություն և, վերջապես, համակարգում` (cooperation), (competition), (communication), (coordination)”»,- ընդգծել է փորձագետը:
Վերոնշյալ սկզբունքներից նա հատկապես նշեց տեղեկատվության փոխանակումը, քանի որ հենց Չինաստանի կողմից տեղեկատվության բաց փոխանակումն էր, որ թույլ տվեց աշխարհի գիտնականներին այսքան կարճ ժամանակում սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակումը:
Կիոտոյի «Գիտությունը և տեխնոլոգիան հասարակության մեջ» (“Наука и технологии в обществе”) ամենամյա ֆորումը, որին ավանդաբար մասնակցում են կառավարության ներկայացուցիչներ, ընկերությունների ղեկավարներ և տարբեր երկրների հետազոտական ​​կենտրոնների ղեկավարներ, շաբաթ օրը մեկնարկեց առցանց ձևաչափով: Մինչ համաճարակը, այն ամեն տարի անցկացվում էր ճապոնական Կիոտո քաղաքում:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն