Չինաստանը չի բացառել ԱՄՆ-ին առաջին միջուկային հարվածը հասցնելու հավանականությունը

Չինաստանը «պետք է պատրաստ լինի միջուկային առաջին հարվածը հասցնելուն» ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի աճող ներկայության և AUKUS-ի ներքո Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի ռազմավարական գործընկերության պատճառով, ասել է Պեկինից բարձրաստիճան դիվանագետ Շա Ցզուկանը: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Պեկինը պետք է հեռանա միջուկային զենքի չկիրառման քաղաքականությունից, ինչը նշանակում է, որ դրանք կարող են օգտագործվել միայն որպես պատասխան հարված, ասել է դիվանագետը:

Ինչպես պարզաբանեց Ցզուկանը, AUKUS-ի նման Խաղաղօվկիանոսյան նոր դաշինքները ենթադրում են, որ Չինաստանը պետք է «ավելի ագրեսիվ» լինի նման հարցերում:

ՄԱԿ -ում Չինաստանի նախկին դեսպանը  միջուկային քաղաքականության չինացի փորձագետների գագաթնաժողովի ժամանակ ընդգծեց, որ անհրաժեշտ է «հարմարեցնել» միջուկային զենքի կիրառման պարտավորությունը միայն հակահարված տալու դեպքում: Զենքի կիրառման հավանական պատճառը կարող է լինել «ԱՄՆ-ի մասնակցությամբ նոր ռազմական դաշինքների ձևավորումը և Չինաստանում ռազմական ներկայության ավելացումը»:

Ցզուկանի նախազգուշացումը բխում է ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի ևս մեկ դաշինքից: Ասոցիացիան ստացել է «Չորս» անվանումը:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն