COVID-19 պատվաստումներից հետո փակել են դպրոցները` ինֆեկցիայի կտրուկ աճի պատճառով. Bloomberg

Սեյշելյան կղզիները, որտեղ բնակչության մեծամասնությունը ստացել է COVID-19 պատվաստանյութ (առավելագույնը աշխարհում), երկու շաբաթով փակել են դպրոցները և չեղարկել են սպորտային միջոցառումները` ինֆեկցիայի կտրուկ աճի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։

Սպասարկման ոլորտում սահմանափակումներ են ձեռնարկվել անգամ այն դեպքում, երբ չափահաս բնակչության 60%-ը ստացել է երկու դեղաչափ պատվաստանյութ։

«Չնայախ մեր ձեռնարկած բոլոր քայլերին, COVID-19-ով պայմանավորված իրավիճակը մեր երկրում կրիտիկական է»,- հայտնել է երկրի առողջապահության նախարար Պեգգի Վիդոտը` երեքշաբթի` մամլո ասուլիսի ժամանակ։

Մանրամասները` սկզբնաղբյուրում.

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն