ԴԺՀ-ի հայտարարել է երկու սպանված և երեք վիրավոր դիվերսանտի մասին։
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ժողովրդական աշխարհազորը հայտարարել է, որ սպանվել է ուկրաինացի երկու դիվերսանտ։
Համաձայն պնդումների` Ժելեզնայա Բալկա բնակավայրի մոտ անտառային գոտու երկայնքով նկատել են ուկրաինական հատուկ նշանակության ուժերի երկու խմբեր՝ 10 և 12 հոգուց բաղկացած։ ԴԺՀ-ի մարտիկները ստիպված են եղել կրակ բացել, արդյունքում հակառակորդը կորցրել է երկու հոգի և նահանջել, ևս երեք ուկրաինացի մարտիկ վիրավորվել են։
Հայտարարության մեջ նշվում է, որ կանխվել է ուկրաինական դիվերսիոն խմբերի կողմից Գորլովկա քաղաքի մաքրման կայանի տարածքի քլորով տարաների պայթեցման փորձը։ Փորձ է արվել պայթեցնել նաև Գորլովկայի «Ստիրոլ» գործարանում ամոնիակի պահեստավորման տարաները։
Բոլոր փորձերը կանխվել են: Հատուկ գործողության ընթացքում վիրավորվել է ձեռնարկության 1957 թվականին ծնված անվտանգության աշխատակիցը, ով ստացել է բուժօգնություն:
Բախման վայրում հայտնաբերվել են արտասահմանյան տեսակի անհատական պաշտպանության միջոցներ և զինամթերք, ինչպես նաև զրահաբաճկոնի վրա տեղադրված գործողությունների տեսախցիկ։
Դիվերսանտները, ովքեր փորձել են մտնել ԴԺՀ-ի քիմիական օբյեկտներ, խոսում էին լեհերեն, հայտնում է ԴԺՀ ժողովրդական ոստիկանությունը: