Դրոններով հարձակվել են Թուրքիայի Դիարբեքիրի ռազմական հենակայանի վրա

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մայիսի 18-ի երեկոյան հայտնել է, թե 2 անօդաչու թռչող սարք ջանացել են հարվածել Դիարբեքիրում գտնվող ռազմական հենակայանին։ Միջադեպը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով ժամը 12։00-ին։ Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր թվիթերի էջում տեղեկացրել է, թե անօդաչուները չեզոքացվել են։

-Զոհեր չկան,- ասել է նա՝ ձեռնպահ մնալով միջադեպի մանրամասները ներկայացնելուց։

Ենթադրում են, որ այս գործողությունների ետևում կանգնած է Քրդստանի աշխատանքային կուսակցությունը՝ թեպետ մինչ այժմ նրանք ռազմական գործողությունների ժամանակ դրոններ չեն կիրառել։ Ի դեպ, ապրիլի 7-ին Թուրքիայում սառեցրել են քրդական այս կուսակցության 377 ֆիզիկական անձանց ֆինանսական ակտիվները։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն