«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիան» համագործակցության հուշագիր են ստորագրել տեսախաղերի ստեղծման և զարգացման ուղղությամբ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիան» համագործակցության հուշագիր են ստորագրել տեսախաղերի ստեղծման և զարգացման ուղղությամբ։

Հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ այսօր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շենքում ստեղծված «COCA-COLA VIDEO GAME LAB» լաբորատորիայի պաշտոնական բացման արարողության շրջանակում։

Հատուկ համակարգիչներով, Oculus 2 վիրտուալ սաղավարտով և այլ անհրաժեշտ սարքավորումներով հագեցած երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ տեսախաղերի զարգացման համար, տեսախաղերի ոլորտում բիզնեսի զարգացման հմտություններ և այլն։

Հուշագիրը «COCA-COLA VIDEO GAME LAB» հարթակ-լաբորատորիայի շրջանակներում տեսախաղերի ոլորտը զարգացնելու նպատակ ունի ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Համագործակցության շրջանակներում կնախաձեռնվեն տարբեր համատեղ միջոցառումներ, որոնց մասին կհայտարարվի առաջիկայում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն