Էդգար Ղազարյանի նախաձեռնությունն ավելի շատ մարդ է հավաքում իր շուրջ

Hraparak.am-ի փոխանցմամբ՝ Կոմիտաս 18 հասցեում այսօր տեղի է ունեցել ՀՀ առաջին գումարման խորհրդարանի մի խումբ պատգամավորների հավաքը։ Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպվել է Էդգար Ղազարյանի նախաձեռնած շարժման նախապատրաստության շրջանակներում։ Նա օգոստոսի 23-ին հանդիպման է հրավիրել բոլոր ԳԽ պատգամավորներին, որոնց ընդունած Անկախության հռչակագրի դրույթներից այսօր Հայաստանը շեղվել է։ Այսօրվա հանդիպումը նախաձեռնել է «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ»-ը ՝ կոնկրետ Գեւորգ Բաղդասարյանը։ Որոշել են հրավիրել Էդգար Ղազարյանին, որպեսզի նա ներկայացնի իր ծրագիրը եւ նախկին պատգամավորները որոշեն իրենց անելիքը։ Հանդիպումը փակ է լուսաբանման համար։

Մենք տեղեկացանք, որ մասնակցել է 20 անձ։ Էդգար Ղազարյանը ներկայացրել է իր նախաձեռնած Շարժման էությունը եւ օգոստոսի 23-ից հետո իրենց անելիքները։

Էդգար Ղազարյանը մանրակրկիտ ներկայացրել է իր ծրագիրը, պատասխանել հանդիպմանը մասնակցող 20 նախկին պատգամավորների հարցերին:

Բոլոր ելույթ ունեցողները վերջում շնորհակալություն են հայտնել Էդգար Ղազարյանի նախաձեռնությանը և խոստացել ներկա լինել ԳԽ խորհրդանշանական նիստին: Եվ որոշել են դիմել ԳԽ բոլոր  պատգամավորներին՝ հիշյալ խորհրդանշական նիստին մասնակցելու կոչով։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն