ԵԽԽՎ-ն կոչ է արել Ռուսաստանին՝իր օրենսդրությունը չկիրառել Ղրիմում

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 23-ին ձայների մեծամասնությամբ աջակցել «Մարդու իրավունքների խախտումը․որը իրականացվեց Ղրիմի թաթարների դեմ» բանաձևին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԵԱՀԿ փոխնախագահ, Գերագույն ռադայի արտաքին քաղաքականության հարցերով և միջխորհրդարանական համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Մերեժկոն։ Որոշմանն աջակցել է 73 պատգամավոր, դեմ՝17պատգամավոր։ ԵԱՀԿ-ն հայտարարել է Ղրիմի բռնազավթումը չճանաչելու մասին։ Ըստ որում՝ վեհաժողովը կոչ է արել դադարեցնել ռուսական օրենսդրության կիրառումը Ղրիմում։

ԵԽԽՎ-ն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը չպետք է «ձերբակալվածներին Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխի»: Միևնույն ժամանակ՝ ժողովը պահանջել է«ազատել ապօրինի ձերբակալված կամ կալանավորված անձանց, որոնց կալանավորումն առնչվում է Ռուսաստանի օրենսդրության անօրինական կիրառման հետ»:

Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը դեռևս ապրիլին կասկածում էր ԵԽԽՎ-ում Ռուսաստանի մնալու նպատակահարմարությանը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ վերադառնալուց հետո ոչ միայն չի բարելավել իրավիճակը, այլ նույնիսկ ավելի է սրել:

Ղրիմը Ռուսաստանի մաս է դարձել 2014 թվականին հանրաքվեից հետո, երբ թերակղզու բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորմանը։

Չնայած դրան ՝ Ուկրաինան, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները հրաժարվում են ճանաչել քվեարկության արդյունքները: Մոսկվան բազմիցս շեշտել է, որ հանրաքվեն անցել է միջազգային չափորոշիչներին համապատասխան։Մինչդեռ Ուկրաինան ինքն իր ներսում բավականաչափ խնդիրներ ունի՝ քաղաքացիների իրավունքների ոտնահարման հետ կապված։ Ռուսաստանը նաև կոչ է արել սահմանափակել Ուկրաինայի օրենսդրության կիրառումն անկախություն հռչակած տարածքի մի մասում:

Ուշագրավ է, որ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն նույնօրինակ հայտարարություն արեց նույն ԵԽԽՎ-ում: Նա կոչ արեց վերացնել ուկրաինական «լեզվական օրենքը», Անդրկարպատներում ապրող հունգարներին իրավունք տալ օգտագործել իրենց լեզուն բոլոր ոլորտներում, մասնավորապես ՝ պետական կառավարման ոլորտում:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն