Երազանքի ծառը «վերանորոգվել» է. նկար

Երկու օր առաջ Հաղարծին վանական համալիրի տարածքում գտնվող «Երազանքի ծառը» կոտրվել էր` քաղաքացի Վահե Գրիգորյանի անզգույշ վարքի պատճառով։ Հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել այն պատճառով, որ կոտրվելու պահը արձանագրվել էր տեսանյութով, որը սկզբում դարձել էր քաղաքացու «պարծանքի առարկա»։

Այսօր ծառը «վերանորոգվել» է։
Ինչու վերանորոգել, եթե կարելի էր չվնասել։

Նշենք, որ ընկուզենին ավելի քան 700 տարվա պատմություն ունի, իսկ 2013-ի ապրիլին մասամբ այրվել էր, բայց մնացել էր «երազանքներ իրականացնող» ծառ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն