Էրդողան. «Թալիբանը» Անկարայից խնդրել է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը

Թալիբներն Անկարային խնդրել են ստանձնել Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի կառավարումը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

«Նրանք ասացին, որ իրենք են պատասխանատու լինելու անվտանգության համար, իսկ մենք ՝ կառավարման: Բայց մենք դեռ որոշում չենք կայացրել այս թեմայի շուրջ: Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է մեր քաղաքացիների և զինվորականների տարհանումն այնտեղից»,- ասել է նա լրագրողներին:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ այժմ «մենք պետք է տեսնենք ամբողջ պատկերը», և հիշեցրել, որ Աֆղանստանում ղեկավարություն չկա:

«Երբ իրավիճակը պարզվի՝ մենք կդիտարկենք իրենց առաջարկը», — եզրափակել է Էրդողանը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն