Էրդողան. Թուրքիան պատրաստ է Ռուսաստանից գնել С-400- ի երկրորդ գունդը

NTV հեռուստաալիքի փոխանցմամբ` նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կասկած չունի, որ Ռուսաստանից ձեռք է բերելու С-400 ՀՕՊ համակարգի երկրորդ գունդը: Նա ընդգծել է, որ այս հարցում կասկածներ չեն կարող լինել: Մոսկվան և Անկարան շատ հարցերում են փոխգործակցում պաշտպանության ոլորտում: Մասնավորապես՝ Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել հրդեհաշիջման ինքնաթիռներ:

Էրդողանը նշել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցների ընթացքում նա արդեն քննարկել է երկրորդ С-400 գնդի ձեռքբերման հարցը: Այժմ ամեն ինչ մնում է գրանցել Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Այդ մասին հրապարակել է dailysabah-ը:

С-400 առաջին գնդի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է 2017 թվականին, և ավարտվել է 2019 թվականին: Գործարքը հարուցեց ԱՄՆ-ի սպառնալիքները, որը խոստացավ Թուրքիային F-35 ինքնաթիռներ չվաճառել:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն