Երգչուհի Սոֆյա Ռոտարուն մի քանի օր շարունակ չէր շփվում Instagram-ի իր երկրպագուների հետ, ուստի շատերը սկսել էին անհանգստանալ նրա առողջության համար։ Սակայն այժմ աստղը նոր գրառում է հրապարակել.
«Ես Կիևում եմ. Ես գրում եմ այս տեքստը և այո, ձեռքերս դողում են … Ուժ բոլորիս և Խաղաղություն»,- գրել է Ռոտարուն։
Երգչուհին վերջերս վարակվել էր կորոնավիրուսով, և այժմ ծանր ժամանակներ է ապրում՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։