Առանց ռուսական գազի Գերմանիան դժվար ձմեռ է ունենալու

Գերմանիայի փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ գալիք ձմեռը կարող է դժվար լինել։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Հաբեկը զգուշացրել է, որ առանց ռուսական գազի և ածխի մատակարարման հաջորդ ձմեռը խնդրահարույց կլինի։ «Մենք կկարողանանք լավ հաղթահարել գարունն ու ամառը, բայց ես դեռ մի փոքր անհանգստանում եմ հաջորդ ձմռան համար», — ասաց նա:

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավարը հավելել է, որ աջակցում է ատոմային էներգիայից վաղաժամկետ հրաժարմանը։ Նրա կարծիքով, մնում է պարզել՝ արդյո՞ք ձեռնտու է ատոմակայանների երկարատև օգտագործումը։

Միայն կարևոր և հետաքրքիր՝ մեր Facebook-ում`     ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն