Գեղեցկուհի, սպորտսմենուհի … 3 ադրբեջանցուն ծեծած հայուհին

Երեկ Մոսկվայում ՀԱՅՈՒՀԻ Դիանա Մարտիրոսյանը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի «տղամարդու»։ Դիանան 23 տարեկան է, զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, ունի 9 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր։

Ադրբեջանցիները եղել են 19, 23 և 24 տարեկան։ Դեպքը տեղի է ունեցել մոսկովյան մետրոներից մեկի սրճարանի մոտ։ Դիանան մարզասրահից վերադառնում էր տուն։ Նրա հագին Հայաստանի դրոշով սպորտային վերարկու և պայուսակ կար։ Հարբած ադրբեջանցիները, տեսնելով եռագույնը, սկսել են հայհոյել, ինչից հետո Դիանան ծեծի է ենթարկել հարբած ոչնչություններին։

Հետագայում պարզվել է, որ Իլհամ անունով 23 տարեկան հարբեցող ադրբեջանցին քթի և դեմքի այլ ոսկրերի կոտրվածքներով ընդունվել է հիվանդանոց, իսկ մյուս երկուսը` բուժօգնություն ստանալուց հետո ուղարկվել են տուն։

Հայ ազգի թշնամիներին խորհուրդ ենք տալիս չխաբվել ՀԱՅ ԿՆՈՋ նուրբ կերպարին։ Հայ կինը իր, իր երեխաների, ծնողների, ազգի ու հայրենիքի թասիբը պաշտպանելիս ԱՌՅՈՒԾ Է ԴԱՌՆՈՒՄ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն