Համբուրգում բողոքի ցույցեր են` ընդդեմ պատվաստումների հարկադրանքի (տեսանյութ)

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքի բնակիչները դուրս էին եկել խաղաղ ցույցի` ընդդեմ պատվաստումների պարտադրանքի։

Հիշեցնենք, որ թեև աշխարհում այսօր տարածված է COVID-19-ի օմիկրոն շտամը, սակայն շարունակվում են սկզբանական շտամի դեմ պատվաստումները, որոնք ստացել են պարտադիր բնույթ։

Համբուրգի մեր զրուցակիցը հայտնեց, որ տեղական իշխանությունները ելույթի և կարծիքի արտահայտման իրավունք են տալիս միայն պատվաստումների կողմնակից բժիշկներին, ովքեր իրենց կարծիքի համար վարձատրվում են։ Մինչդեռ, բազմաթիվ են բժիշկ-մասնագետներն, ովքեր ահազանգում են պատվաստումների վտանգների, արդեն դիտված բարդությունների մասին, սակայն նրանք զրկված են խոսքի իրավունքից։

Եթե ժողովրդավարության «բնօրրան» Գերմանիայի Հանրապետությունն է «փակում» պրոֆեսիոնալների «բերանը», ապա ի՞նչ կարող են ակնկալել Հայաստանի բժիշկները։ Հավանաբար` շարունակական հետապնդումներ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն