Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի կործանիչների անձնակազմերը Հայաստանի Էրեբունի ավիաբազայից ուսումնական թռիչքներ են իրականացրել

Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի կործանիչների անձնակազմերը Հայաստանի Էրեբունի ավիաբազայից ուսումնական թռիչքներ են իրականացրել ՄիԳ-29 և Սու-30ՍՄ կործանիչներով։

Զինվորական անձնակազմը կատարել է շարժիչներից մեկի խափանման դեպքում օդանավի վթարային վայրէջքի վարժանքներ՝ սահմանափակ տեսանելիությամբ աերոզոլների և ծխի շղարշի օգտագործման պայմաններում, վայրէջք կատարել սահմանափակ տարածքում՝ թռիչքուղու մասնակի ոչնչացմամբ կեղծ հակառակորդի օդային հարվածի արդյունքում: Թռիչքներն իրականացվել են գիշեր-ցերեկ։

/Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայություն/
#ՀԱՊԿ

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն