Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է ՀԱՄԱՍ-ին՝ մեծ հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին նա հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ նիստի ընթացքում։
— Պաղեստինի ժողովրդի միասնականությունը վերածվեց սիոնիստների դեմ վճռական հաղթանակի,- հայտարարել է Ռոհանին։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերջին փուլում պաղեստինցիները միավորվեցին։ Ռոհանին նաև գովել է ողջ աշխարհի մարդկանց, ովքեր աջակցեցին պաղեստինցիներին՝ կազմակերպելով ցույցեր։
— Բոլոր ժողովուրդներն իրենց լավ դրսևորեցին։Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդիկ դուրս եկան փողոցներ, սակայն արաբական աշխարհից ավելին էր ակնկալվում․ նրանցից որոշները լռեցին։ Պաղեստինցիները հաղթեցին այն վարչակարգը, որը մինչև ատամները զինված էր և աջակցվում էր բոլորի կողմից։ Մենք շնորհավորում ենք տոկուն և պայքարող պաղեստինցիներին՝ հաղթանակի կապակցությամբ,- բանաձևել է Ռոհանին։