Հայաստանի իշխանությունները տեսանյութ են հրապարակել Քաջարան-Ագարակ նոր ճանապարհի կառուցման մասին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեսանյութ է հրապարակել Քաջարանից Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման մասին։ Ճանապարհը կառուցվելու է «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում։ Ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։

Ճանապարհի նոր հատվածում տրանսպորտային միջոցների արագությունը կկազմի 80 կմ/ժ։ Այն կներառի 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը կլինի 7,5 կմ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն