Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով շնորհակալություն է հայտնել և տեղեկացրել այն մասին, որ հրաժեշտ է տալիս մարզպետի պաշտոնին։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի բարեկամներ, Տավուշի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո փորձել եմ անել առավելագույնը՝ ոչ միայն ծրագրերի առաջխաղացման, այլև մարզի հեռանկարային զարգացման ծանրակշիռ հիմքեր դնելու համար։ Գործողություններում առաջնորդվել եմ ազնիվ, արդար, արժանապատիվ միջավայր ստեղծելու մղումով։ Հավատացեք, Տավուշը հաստատ կդառնա ապրելու, արարելու լավագույն վայրն աշխարհում։ Սիրելի տավուշեցիներ, շարունակելու եմ Տավուշը պահել իմ ուշադրության կենտրոնում։ Հարգելի գործընկերներ, պատասխանատու եմ լինելու մեր համատեղ ծրագրերի հաջողության համար։ Իմ որոշումը պայմանավորված է մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտում հաջողություն արձանագրելու իմ հավատի և պատրաստակամության հետ։ Խաղաղություն և արժանապատվություն բոլորիս», — գրում է Հայկ Չոբանյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Կառավարությա որոշմամբ Հայկ Չոբանյանն ազատվել է Տավուշի մարզպետի պաշտոնից և նշանակվել ԲՏԱ նախարար։