ՀՀ նախագահը կոչ է անում կրկին անցնել կառավարման նախագահական ձևին

— ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, եւ երկիրը կրկին պետք է դառնա նախագահական հանրապետություն, կարծիք է հայտնում նախագահ Արմեն Սարգսյանը:

2015 թվականին՝ Հիմնական օրենքում փոփոխությունների ընդունումից հետո, Հայաստանը կառավարման նախագահական ձևից անցում կատարեց խորհրդարանական ձևի:

Ինչպես հայտարարել է Սարգսյանը, այժմ պետությունը չի կարող «ոչ նախագահական, ոչ էլ խորհրդարանական հանրապետություն կոչվել, երբ այն կառավարում է վարչապետը»: Նրա խոսքով՝ «մարդիկ շատ իշխանություն ունեն, սակայն չունեն պատասխանատվություն»:

«Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարման եւ սկսի բարեփոխումներ իրականացնել, որոնք ուղղված կլինեն ապագային՝ երկիր բերելով արհեստական ինտելեկտի հիման վրա նոր տեխնոլոգիաներ, դուռ բացելով հայկական հսկայական Սփյուռքի համար՝ երկիրն ավելի կանխատեսելի եւ ապագային միտված դարձնելու համար»,- ասել է նա՝ տեսակապի միջոցով Քաթարի տնտեսական համաժողովում ելույթի ժամանակ:

Նախագահը շեշտել է, որ հանրապետությունը զարգացման մեծ ներուժ ունի՝ առաջին հերթին ՏՏ ոլորտում, սակայն մինչ այդ՝ անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն