Հրազենային վիրավորում թե՞ … Ինչ է իրականում կատարվել այսօր սահմանային դիրքում

ՀՀ ՊՆ-ն հաղորդում է, թե այս պահի տեղեկություններում Կոռնիձորի դիրքերից մեկում սպանված երեք 19-ամյա զինվորները կրակել են իրար վրա և տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ։

«Փաստարկ» լրատվականի աղբյուրները փոխանցեցին, որ տղաներից երկուսը մահացել են կտրող գործիքով վնասվածք ստանալու պատճառով։ Ընդ որում, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է պարանոցի շրջանի կտրված վնասվածք։ Երրորդ զինվորը զոհվել է հրազենային վիրավորման պատճառով։

Ստացվում է, որ առնվազն երկու զինվորի մահը բոլորովին կապ չունի հրազենի հետ։

«Փաստարկ» լրատվականը փորձելու բացահայտել իրականությունն ու այն ներկայացնել իր ընթերցողին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն