Հունիսի 11-ից Գայի պողոտայում առաջին երթևեկելի գծով կարող է երթևեկել միայն հասարակական տրանսպորտը

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում, մասնավորապես, կից ներկայացվող ճանապարհային երթևեկության սխեմայի համաձայն՝ առաջին երթևեկելի գոտիով թույլատրվում է երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն