Ի՞նչ դաշինքներ կկազմվեն առաջիկա ընտրություններին

Հունիսի 20-ին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի հետ հանդիպում- պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: Ըստ այդ ջենտլմենական պայմանավորվածության, իշխող ուժի հրաժարանական ներկայացնելուց հետո, խորհրդարանական ուժերը պետք է թեկնածու չառաջադրեն: Հիմա էլ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն վստահեցնում են, որ խոսքը պահելու են:

Առջևում Խորհրդարանական արտահերթ ընտրություններ են սպսվում:

«Փաստարկ» լրատվականը ներկայացնում է, թե որ ուժերն են արդեն հայտարարել, որ մասնակցելու են հունիսյան արտահերթ ընտրություններին: «Իմ քայլը» դաշինքի կազմում կրկին նույն ուժերն են, վարչապետի թեկանծուն Նիկոլ Փաշինյանն է: Խորհրդարանական մյուս ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ևս հայտարարել են, որ մասնակցելու են: ԼՀԿ- ի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, իսկ ԲՀԿ ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:

Արտախորհրդարանական ուժերը ևս մասնացում են։ Ընդամենը երեկ հայտարարվեց, որ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը միանում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության հետ և կկազմեն դաշինք: ՀՀԿ փոխխոսնակ Արեմն Աշոտյանը  «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասաց, որ դաշինքը նոր է ձևավորվել և այս պահին վարչապետի թեկնածու չունեն:

Ընտրություններին իր՝ «Ազգի ձայնը» կուսակցությունով կմասնակի նաև երգիչ Մգեր Արմենաիան՝ Մհեր Մեսրոպյանը:  Արամ Սարգսյանի՝ վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունը դաշինք կկազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Արտահերթ ընտրություններին մասնակցելու է նաև «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ վարչապետի թեկածուն Սուրեն Սահակյանն է: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ կգլխավորի Քրիստոնեաժողովրդավարակն կուսակցության ցուցակը:

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ Հեղափոխական Դաշնակությունը, սակայն ինչ ձևաչափով` դեռ հայտնի չէ: Ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցի ընտրություններին:

Դեռևս դիրքորոշում չունեն ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն», Գառնիկ Իսագուլյանի ղեկավարած «Ազգային Անվտանգություն», Արա Հակոբյանի նորաստեղծ «Ազգային Օրակարգ», Արա Հարությունյանի «Ազգային Համաձայնություն», Տիգրան Ուլիխանյանի ղեկավարած «Ալյանս Առաջադիմական Ցենտրիստական», Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի», Սարգիս Ավետիսյանի «Համերաշխություն» և Արթուր Ղազինյանի ղեկավարած «Մեկ Հայաստանը» կուսակցությունները։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն