Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրենը դիմել է վարչական դատարան և ոստիկանություն

Իջեւանի դենդրոպարկի երկարամյա տնօրեն Մեխակ Սայադյանին վերջերս ազատել են զբաղեցրած պաշտոնից։
Իջեւանի այցեքարտ հանդիսացող դենդրոպարկը հիմնվել է 1960թվականին, Մեխակ Սայադյանի հոր ՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Լյուդվիգ Սայադյանի կողմից, ով երկար տարիներ ղեկավարել է դենդրոպարկը: Սայադյանների ընտանիքն այժմ երկարաժամկետ վարձակալությամբ օգտագործում, տնկիներ է աճեցնում դենդրոպարկի տարածքի մի մասում։
Մ․Սայադյանը պնդում է, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մտադիր է դենդրոպարկի այդ հատվածը վերցնել իրենց ընտանիքից։ Նա հայտնում է, որ նախարարությունը այդ հատվածի համար տարեկան վարձավճար է սահմանել 8 միլիոն դրամ, տարեկան վարձավճարը ավելացնելով 833 տոկոսով, այդկերպ ցանկանալով չեղարկել վարձակալության պայմանագիրը։ Մեխակ Սայադյանը հայտնեց, որ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանը, փոխանակ դենդրոպարկի 5,7 հեկտարից մնացած 5 հեկտարը պաշտպանի, նաեւ միջոցներ ձեռնարկի, դատարան դիմի Իջեւանի գինու, կոնյակի կոմբինատի կողմից կատարված ապօրինի շինարարության հետեւանքով Աղստեւ գետի վարարումից դենդրոպարկի տարածքի մի մասի քշման կապակցությամբ, դենդրոպարկում անհիմն կադրային նշանակումներ է կատարում։
Մ․Սայադյանը հայտնեց, որ նախկինում դենդրոպարկի տնօրենի պաշտոնակատար նշանակված, դենդրոպարկի տեսուչի պաշտոնում աշխատած ծառայգու պահակ Վարդանին վերադարձրել են նույն աշխատանքին՝ պահակությանը, տեսուչի պաշտոնով նոր աշխատող են ընդունել, դենդոպարկն ընդամենը մեկ բանվոր ունի։ Մ․ Սայադյանը հայտնում է․ «Նայեք, մեկ տնօրեն, մեկ տեսուչ, մեկ պահակ եւ ընդամենը մեկ բանվոր՝ 5 հեկտարի վրա, հանճարեղ է» ։
Նա ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ դենդրոպարկի նոր աշխատակազմից տնօրեն Գեւորգ Վարդապետյանը, որպես դենդրոպարկի տեսուչ աշխատանքի ընդունված Հայկազը չնայած ավարտել են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի էկոլոգիայի բաժինը, սակայն չեն ճանաչում դենդրոպարկի հազվագյուտ ծառերը, թփերը, դրանց հետ աշխատանքի փորձ չունեն։ Մ․Սայադյանը հայտնեց, որ ինքը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը։ Նա նաեւ ոստիկանություն հաղորդում է տվել կատարված ապօրինի շինարարության հետեւանքով Իջեւանի դենդրոպարկին պատճառված վնասների կապակցությամբ։
Возможно, это изображение (природа, дерево, трава и гора)
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն