Հունահռոմեական ոճի ըմբիշ, ազգությամբ եզդի Մալխաս Ամոյանը 3։1 հաշվով հաղթանակի հասավ ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի նկատմամբ` նվաճելով Հայաստանի հավաքականի համար Եվրոպայի ըմբշամարտի առաջնության առաջին ոսկե մեդալը։ Մրցաշարն ընթանում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Ամոյանը հանդես էր գալիս 72 կգ քաշային կարգում։
Թողնել մեկնաբանություն