Ինքնահրկիզված անձը կապ չունի ՄԻՊ գրասենյակի հետ

Ի պատասխան լրագրողական հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ:
Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև ցուցաբերել առաջնային օգնություն:
Ավելին, Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է հիվանդանոց, ուր տեղափոխվել է քաղաքացին` հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն