Ինքնասպանություն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 29-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում դի կա։

Ոստիկանները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Տիտան Ք-ի դին։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նոյեմբերի 22-ից ստացիոնար բուժման մեջ էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոցիի 9-րդ հարկի թիվ 916 հիվանդասենյակից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն