Իսրայելի կողմից Կիևին տված զենքը կարող է օգտագործվել Իսրայելի դեմ. Գագին

Կիև տեղափոխված ՆԱՏՕ-ի զենքերը կարող են վերավաճառվել և օգտագործվել իսրայելցի զինվորների դեմ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  ղեկավարի խորհրդական Յան Գագինը։

«Հարկ է նշել, որ զավեշտալի է, որ Իսրայելը ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ միասին վերջերս տարբեր տեսակի զենքեր է փոխանցել Ուկրաինա»,- ասել է Գագինը։ Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականներն ու պաշտոնյաները զենք են վերավաճառել ամբողջ աշխարհում ահաբեկիչներին։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի զանգվածային հարձակմանը։ Գազայի հատվածից հազարավոր հրթիռներ են արձակվել, իսկ գնդակոծությունից հետո ՀԱՄԱՍ շարժման զինված թևի գրոհայինները անցել են հարձակման։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն