Իսրայելն ու Պաղեստինը լեզու չգտան. Պատերազմը շարունակվում է

Եգիպտոսը փորձում է կանգնեցնել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը` ստանձնելով միջնորդի դեր։ Այսօր ստեղծվել էր տպավորություն, թե հնարավոր է այդ առաքելությունն ավարտվի երկու երկրների միջև կնքված զինադադարի պայմանագրով։

Սակայն Պաղեստինը կտրուկ մերժել է զինադադարի կնքումը` հաշվի առնելով նախորդ օրն Իսրայելի կողմից իրականացրած հարձակումը, որի արդյունքում բազմաթիվ զոհեր ու վիրավորներ է ունեցել։ Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է պատրաստվել նոր մարտական գործողությունների։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը համաձայնվել է Եգիպտոսի առաջարկած զինադադարին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն