Ինչու է ադրբեջանցի գեներալի եղբայրը պաշտոն զբաղեցնում ԱՀ-ում և ՀՀ-ում

Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված Վիքիպեդիայի էջում  առկա է տեղեկատվություն նաև պատերազմի հրամանատարների մասին։

Մեր ուշադրությունը գրավեց ադրբեջանցի հրամանատար Մայիս Բարխուդարովի անունը։

Բարխուդարովը, ըստ լրատվամիջոցների, արմատներով հայ գեներալ է, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն, ԱՀ գեներալ Կամո Աղաջանյանի եղբայրը:

Բարխուդարովը ծնվել է Արցախի Քաշունիք (նախկին Կուբաթլու) գյուղում։ Մասնակցել է ինչպես քառօրյա, այնպես էլ 44-օրյա պատերազմներին։ Ըստ համացանցում առկա տեղեկատվության` մասնակցել է Լելե Թեփե բարձունքի, Հադրութի գրավման օպերացիաներին։

Կամո Աղաջանյանը մշտապես զբաղեցրել է բարձր պաշտոններ Արցախում։

  • 2020 թվականի մայիսի 26-ից — մայիսի 29` ԱՀ Ոստիկանության պետի տեղակալ (ընդամենը 3 օր, ինչը հիշեցնում է Արգիշտի Քյարամյանի պաշտոնավարումը)։
  • 2020 թվականի մայիսի 29-ից — 2020 թվականի դեկտեմբեր 22` ԱՀ ԱԱԾ տնօրեն (մինչև 44-օրյա պատերազմի ավարտ):
  • 2020 թվականի մայիսիս 29-ին` ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է Գեներալ Լեյտենանտի բարձրագույն զինվորական կոչում։
  • 2020 թվականի դեկտեմբերի 2-ից նշանակվել է ԱՀ նախագահի ներկայացուցից — Հատուկ հանձնարարությունների գծով Հյաստանի Հանրապետությունում (44-օրյա պատերազմից հետո)։
Թե ինչու է ադրբեջանցի գեներալի եղբայր, Արցախը պարտության տարած ԱՀ ԱԱԾ նախկին տնօրենը այժմ տեղափոխվել Հայաստան, դժվար է պատկերացնել, ինչպես — որ դժվար է պատկերացնել, որ եղբայրը կպատերազմի եղբոր դեմ։

Աղբյուը` Pastark.am

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն