Իսրայելը հերթական անգամ հարված հասցրեց Սիրիային

Սիրիա

ՍիրիաՍիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել իսրայելական հարձակումը Հոմսի երկնքում։ Այդ մասին հուլիսի 22-ին տեղեկացրել է սիրիական Al-Ekhbariya հեռուստաալիքը։ «Հոմսի երկնքում հակաօդային պաշտպանությունը հետ մղեց հարձակումը», — ասվում է հաղորդագրության մեջ։ Այլ մանրամասների մասին չի հաղորդվում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ 3 մարդ է զոհվել և շատերը վիրավորվել են Սիրիայի բնակավայրում՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի կրակոցների հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել Խասեկի արևելքում գտնվող Խիրբեթ Ջամուս գյուղում՝ Իրաքի սահմաններից ոչ շատ հեռու։ Հուլիսի 20-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են Ալ-Սաֆիրա շրջանի ռազմական ձեռնարկությունները ՝ Սիրիայի Հալեպ քաղաքից հարավ-արեւելք (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա): Հարվածներ են հասցրել  նաև զինպահեստների ուղղությամբ` իրանամետ շիա կազմավորումներին պատկանող, որոնք կռվում են Սիրիայի բանակի կողմից։ Շիա գրոհայինները կորուստներ են ունեցել, սակայն մանրամասների մասին չի հաղորդվում։Շիա կազմավորումների մարտիկները կռվում են սիրիական կառավարական բանակի կողմից և  աջակցում են նրան «Իսլամական պետության» խմբավորման ավազակախմբերի դեմ պայքարում, որոնք , վերջին ժամանակներս, ակտիվություն են ցուցաբերում սահմանամերձ տարածքներում։ Սիրիայում զինված բախումը ընթանում է 2011 թվականից։ Երկրի առանձին շրջաններում դեռ ընթանում են ահաբեկիչներից մաքրման գործողություններ։Այժմ գերակա խնդիր է քաղաքական կարգավորման ընթացակարգը, Սիրիայի վերականգնումը և փախստականների վերադարձը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն